12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նյու Յորքում գրեթե 15․000 բուժքույր գործադուլ է անում

Նյու Յորքում գրեթե 15․000 բուժքույր գործադուլ է անում

Նյու Յորքում գրեթե 15․000 բուժքույր գործադուլ է անում՝ իրենց աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ բանակցությունների փակուղի մտնելու պատճառով․ հայտնում է ABC7 New York-ը:

Սա Նյու Յորքի պատմության մեջ բուժքույրերի ամենամեծ գործադուլն է։

Գործադուլից տուժած հիվանդանոցների թվում են Մաունթ-Սինայ հիվանդանոցը, Մաունթ-Սինայ Մորնինգսայդը, Մաունթ-Սինայ Ուեսթը, Մոնտեֆիորե հիվանդանոցը, այլ բուժհաստատություններ։

Նրանց պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին։

Բուժքույրերի արհմիությունը հայտարարում է, որ միության անդամների համար ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ և ավելի անվտանգ աշխատանքային պայմաններ։

 

Ռազմագերիներ