11 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար․ Առաքելյան

Արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար․ Առաքելյան

Մեծահարուստ Սամվել Բաբայանը որոշել է կրկին անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի գործունեությանը Արցախում՝ մեջբերելով մեկ ուրիշ մեծահարուստի՝ Միքայել Մինասյանի խոսքերը․ Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իհարկե, շատ բան կարելի է ասել Սամվել Բաբայանի և Միքայել Մինասյանի մասին, բայց արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար։

Սամվել Բաբայանին կպատասխանեմ կարճ՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուբեն Վարդանյանի խոսքերով. «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ