25 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու դատախազության պահանջը քաղաքական հաշվեհարդար է․ Մխիթարյան

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու դատախազության պահանջը քաղաքական հաշվեհարդար է․ Մխիթարյան

Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան․ Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։ Սա արդեն իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է։

Սա ճնշում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում գործող իշխանական կամքին։
Երբ նույն դատախազությունը տարբեր մարդկանց նկատմամբ կիրառում է տարբեր չափանիշներ՝ սա ոչ թե արդարադատություն է, այլ ընտրովի պատժամիջոցների համակարգ։

Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն։
Եվ այդ օրը շատ ավելի մոտ է, քան թվում է նրանց, ովքեր այսօր չարաշահում են իշխանությունը»,- նշել է նա։

Ռազմագերիներ