29 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ տեղեկացնում է փրկարար ծառայությունը։

«Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի (բուք), Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- հայտնում են ծառայությունից՝ վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026