13 Հուն
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 «Մենք կանք»․ Երևանում կկայանա արցախյան մշակույթին նվիրված մեծ համերգ-ցուցահանդես

 «Մենք կանք»․ Երևանում կկայանա արցախյան մշակույթին նվիրված մեծ համերգ-ցուցահանդես

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հունվարի 18-ին կկայանա Արցախյան մշակույթին նվիրված համերգ-ցուցահանդես, որը կազմակերպում է Արցախի մշակույթի պահպանման կենտրոնն ու «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցը։

Միջոցառման շրջանակում այցելուները հնարավորություն կունենան մեկ օրում նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային գործիչներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատար-աստղերին։

Ցուցահանդեսը համալիրի տարածքում բաց կլինի ժամը 12։00-ից։ Ժամը 17։00-ից 18։00-ը կկայանա ցուցադրությունների ներկայացումը և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփումը այցելուների հետ։ Երեկոն կեզրափակվի համերգային ծրագրով՝ ժամը 18։00-ից 20։00-ը, Արցախի համույթների, հայաստանյան և արցախյան մենակատարների մասնակցությամբ։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ միջոցառման նպատակն է պահպանել և հանրահռչակել արցախյան մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով համախմբման և միասնականության հարթակ։

 

Ռազմագերիներ