
Մայիսի 19-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կվարեն խաղաղության պայմանագրի շուրջ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի սրումից։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով մայիսի 11-12-ը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք բնակավայրում տեղի ունեցած միջադեպի մասին։
«Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ իրավիճակի սրումից: Մենք կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումներում, որոնց մասին ես արդեն հայտարարել եմ»,- ասել է նա: