07 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Ռուսաստանին է մատակարարել 2.7 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռներ․ Bloomberg

Իրանը Ռուսաստանին է մատակարարել 2.7 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռներ․ Bloomberg

Արևմտյան անվտանգության պաշտոնյայի գնահատականի համաձայն՝ Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 3 միլիարդ դոլարի արժողությամբ հրթիռներ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում գրեթե չորս տարի տևած պատերազմին օգնելու համար. գրել է Bloomberg-ը։

Անանուն մնալու պայմանով՝ գործակալության հետ զրույցում պաշտոնյան նշել է, որ պատերազմի սկսվելուց առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերից, Մոսկվայի հետ կնքված բալիստիկ և հող-օդ դասի հրթիռների պայմանագրերը կազմում են մոտ 2.7 միլիարդ դոլար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ փաթեթը ներառում է հարյուրավոր «Ֆաթահ-360» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, մոտավորապես 500 այլ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և 200 «երկիր-օդ» դասի հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Թեհրանը նաև միլիոնավոր զինամթերք և հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան։

2023 թվականի սկզբին երկու երկրների միջև ստորագրվել է լրացուցիչ 1.75 միլիարդ դոլարի պայմանագիր: Այն ներառում էր «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարումն, ինչպես նաև դրանց արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը։

Նշվում է, որ այս թվերը վերջնական չեն, քանի որ սպասվում են լրացուցիչ զենքի մատակարարումներ։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ