13 Հուն
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆիզկուլտ ինստիտուտում ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել ու հովանավորչություն արել

Ֆիզկուլտ ինստիտուտում ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել ու հովանավորչություն արել

քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից․ հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննված

«Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է՝ ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու համար 2025 թվականի օգոստոսին նրա հորից կաշառք է ստացել:

Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ ուսանողի ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու համար, ինստիտուտի նախկին ուսանողներից մեկի օժանդակությամբ, 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել ուսանողի ծնողից:

Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ամբիոնի վարիչին կաշառք տված և նրա կողմից կաշառք ստանալուն օժանդակած երեք անձանց: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմագերիներ