
«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը․ թուրք նախարար
224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլյուջու երկաթուղին կարևոր նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցքի» համար․ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները։ «Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան։ Ադրբեջանական կողմը, հավանաբար, այս տարի կսկսի դրանց իրականացումը»,- ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է ԱՄՆ-ի մասնակցությունը «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը։
Ըստ Աբդուլքադիր Ուրալօղլուի՝ թուրքական կողմն այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։ Նախարարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։


