13 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին․ գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից

Ռուսաստանի ծննդատներից մեկում մահացել է 9 նորածին․ գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից

ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից ի վեր մահացել է 9 նորածին․ գրում է РИА Новости-ն։

Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ ծննդատանը տեղի ունեցած ողբերգության պատճառը «բոլոր նշաններով» բակտերիալ վարակն է եղել։

Չորս երեխա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցը փակ է հետաքննության ընթացքում:

Հաղորդվում է, որ ծննդատան գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։

 

 

Ռազմագերիներ