13 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդրեա Բոչելլի, Մրայա Քերի․ Ձմեռային oլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները

Անդրեա Բոչելլի, Մրայա Քերի․ Ձմեռային oլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն երաժշտական աշխարհի հսկաները

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին հանդես կգա 2026 թվականի Ձմեռային oլիմպիական խաղերի բացման արարողությանը․ գրում է Euronews-ը։

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի San Siro մարզադաշտում։

Բոչելլիից բացի՝ բացման արարողությանը ելույթ կունենա նաև փոփ երաժշտության դիվա Մրայա Քերին։

Արարողության ընթացքում նաև հարգանքի տուրք կմատուցվի իտալական նորաձևության արքա Ջորջիո Արմանիին։ Իտալիայի հավաքականի օլիմպիական համազգեստը ստեղծել էր Արմանին։

Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որը նախատեսված է փետրվարի 22-ին Վերոնայում, կմասնակցի միջազգային ճանաչում ունեցող բալետի աստղ Ռոբերտո Բոլլեն։

Ռազմագերիներ