13 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան Հալեպի արևելյան մասը հայտարարել է փակ ռազմական գոտի

Սիրիան Հալեպի արևելյան մասը հայտարարել է փակ ռազմական գոտի

Հալեպի արևելյան հատվածը՝ Դեյր Հաֆեր քաղաքի մոտակայքում, հայտարարվել է փակ ռազմական գոտի՝ այնտեղ քրդական զինված խմբավորումների կուտակման պատճառով։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, նշվում է Սիրիայի բանակի օպերատիվ շտաբի հայտարարությունում։

Սիրիական բանակի հրամանատարությունը կոչ է արել նշված գոտում գտնվող բոլոր զինված ստորաբաժանումներին նահանջել Եփրատից արևելք։

«Սիրիական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու, որ զինված խմբավորումներն այս տարածքն օգտագործեն որպես իրենց հանցավոր գործողությունների հարթակ»,- նշվում է հաղորդագրությունում։

 

 

Ռազմագերիներ