
Գտնվելով ՔԿՀ-ում՝ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է ունեցել. Արամ Վարդևանյան
Գտնվելով ՔԿՀ-ում՝ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել․ այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց գործարարի պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանը:
«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, կատարել համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող թոքաբորբ է երկկողմանի, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամսվա վաղեմություն»,- ասաց նա։


