13 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն․Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը

Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաները շտապում են Սպիտակ տուն․Թրամփը կրկին սպառնում է գրավել երկիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ գրում է Euronews-ը։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը լրագրողներին ասել է, որ ինքը և իր գրենլանդացի գործընկեր Վիվիան Մոտցֆելդտը Ռուբիոյի հետ հանդիպում են խնդրել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն ուժեղացրել է արկտիկական կղզին բռնակցելու իր սպառնալիքները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վաշինգտոնի, Դանիայի և Գրենլանդիայի միջև լարվածությունը սրվել է, քանի որ Թրամփը և նրա վարչակազմը շարունակում են առաջ մղել Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու գաղափարը։ ԱՄՆ նախագահը բազմիցս չի բացառել ռազմական ուժի կիրառմամբ կղզին գրավելու տարբերակը։

Ռազմագերիներ