
Արծաթի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել
Արծաթի գինը գերազանցել է 90 դոլարի նշագիծը․ գրում է Reuters գործակալությունը։
Մետաղի ընթացիկ շուկայական գինն աճել է 4.6%-ով՝ հասնելով 90.95 դոլարի մեկ ունցիայի համար՝ առաջին անգամ գերազանցելով 90 դոլարի շեմը։
Հիշեցնենք, որ արծաթի գինը վերջին շրջանում արդեն իսկ աճել էր գրեթե 28%-ով։
Նշվում է, որ ոսկու գինը չորեքշաբթի նույնպես բարձրացել է՝ մոտենալով նախորդ առևտրաշրջանում գրանցված ռեկորդային գագաթնակետին։


