10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը զգուշացնում է՝ ԱՄՆ-ն «շատ կոշտ միջոցներ» կձեռնարկի, եթե Իրանը ձերբակալված ցուցարարներին մահապատժի ենթարկի

Թրամփը զգուշացնում է՝ ԱՄՆ-ն «շատ կոշտ միջոցներ» կձեռնարկի, եթե Իրանը ձերբակալված ցուցարարներին մահապատժի ենթարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել «շատ կոշտ միջոցներ», եթե Իրանի իշխանություններն այս շաբաթ մահապատժի ենթարկեն կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին․ գրում է The Guardian-ը։

«Եթե նրանք նման բան անեն, մենք շատ կոշտ միջոցներ կձեռնարկենք», – ասել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։

Պարբերականը նշում է, որ կան մտավախություններ, որ անցյալ շաբաթ ձերբակալված հազարավոր ցուցարարներից մեկը՝ Էրֆան Սոլթանին հնարավոր է՝ մահապատժի ենթարկվի նախորդ հինգշաբթի ձերբակալվելուց և դատապարտվելուց հետո։

Նշվում է, որ հակակառավարական ցույցերի հետևանքով Իրանում զոհերի թիվը, ըստ որոշ հաղորդումների, գերազանցել է 2500-ը։

 

Ռազմագերիներ