
«Բերդ» ԲԿ-ի շտապօգնության մեքենան կողաշրջվել է. բուժքրոջը հոսպիտալացրել են
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Դիլիջանի Թեղուտ բնակավայրի մոտ։
««Բերդ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության բրիգադը վերադառնալիս է եղել Երևանից․ մեքենայով «Բերդ» ԲԿ-ից մայրաքաղաք բուժառու էին տեղափոխել։

