26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում աճել է թյուրքական ազդեցությունը․ The National Interest

Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում աճել է թյուրքական ազդեցությունը․ The National Interest

Մինչև համեմատաբար վերջերս թյուրքական պետությունների միջև հավակնությունների մակարդակը մնում էր համեստ, և համագործակցության մեծ մասը կենտրոնացած էր մշակութային և տնտեսական հարցերի վրա․ գրել է The National Interest-ը։

Ինչպես նշվել է, դա սկսեց փոխվել 2020 թվականին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ թյուրքական համերաշխությունն ունեցավ տարիներ շարունակ չտեսնված աշխարհաքաղաքական ազդեցություն։ Չնայած Ղազախստանն ու Ղրղզստանը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են՝ Հայաստանի հետ մեկտեղ, երկուսն էլ հստակ համակրանք էին հայտնում թյուրքական պետություն Ադրբեջանի նկատմամբ և խուսափում էին աջակցել Հայաստանին 2020 թվականի աշնանային մարտերի ժամանակ։

Սա նշանավորեց Ռուսաստանի ազդեցության կորստի սկիզբն այն տարածաշրջանում, որտեղ այն մի ժամանակ զգալի ազդեցություն ուներ։ Մոսկվայի պատերազմն Ուկրաինայի դեմ այդ ժամանակվանից ի վեր ավելի է նվազեցրել Ռուսաստանի ազդեցությունը նրա նախկին կայսերական տարածքում։ Աշխարհի այս մասում, երբ ռուսական ազդեցությունը նվազել է, թյուրքական ազդեցությունն աճել է։

 

Ռազմագերիներ