16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք նաև հնարավոր խոչընդոտները․ Միրզոյանի պատասխանն ABC Media-ի՝ գերիներին վերաբերող հարցին

Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք նաև հնարավոր խոչընդոտները․ Միրզոյանի պատասխանն ABC Media-ի՝ գերիներին վերաբերող հարցին

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ABC Media-ի՝ Բաքվում պահվող գերիների մասին հարցին, տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են հարցին։

«Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդենցներին, իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

ABC Media-ի հարցը հետևյալն էր․ Դուք բազմիցս նշել եք, որ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը բարձրաձայնում է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, սակայն մինչ այս պահը էական առաջընթաց չի արձանագրվել։ Կցանկանայինք ճշտել՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը քննարկե՞լ եք նրանց վերադարձի հարցը, և հայկական կողմը դիմե՞լ է արդյոք ԱՄՆ-ին՝ համապատասխան աջակցություն կամ միջնորդական ներգրավվածություն ապահովելու խնդրանքով։

 

Ռազմագերիներ