
Թմբուկային դուետ՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների մասնակցությամբ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունը K-pop հիթերի ռիթմերով հարվածային գործիքներ են նվագել․ գրում է BBC-ն։
Արևելյան Ասիայի երկու երկրների առաջնորդների սյուրռեալիստական թմբուկային դուետն իրարանցում է առաջացրել համացանցում՝ ուշադրություն հրավիրելով Ճապոնիայի և Հարավային Կորեայի դիվանագիտական հարաբերությունների վրա։
Առաջնորդները ելույթ են ունեցել կապույտ բաճկոններով։
Նշվում է, որ կատարումը, որը նաև հղում էր Տակաիչիի անցյալին՝ որպես մետալ ռոք խմբի թմբկահար, եզրափակել է Լիի պաշտոնական այցը Ճապոնիա։
Ըստ հրապարակման՝ թմբուկային կատարումը նաև նախագահ Լիի՝ տարածաշրջանային երկրների հետ լավ հարաբերություններ կառուցելու ջանքերի մի մասն է։
Տակաիչիի հայրենի քաղաք Նարա կատարած այցի ժամանակ Լին նրան նվիրել է հարվածային գործիքների հավաքածու։
Ելույթից հետո երկու առաջնորդները նաև փոխանակվել են ինքնագրերով հարվածային փայտիկներով։
«Երբ մենք անցյալ տարի հանդիպեցինք APEC ֆորումի ժամանակ, Լին ասաց, որ իր երազանքն է հարվածային գործիքներ նվագել․ ուստի մենք անակնկալ պատրաստեցինք»,- ավելի ուշ X-ում գրել է Տակաիչին։


