25 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը բոյկոտում է ամերիկյան և իսրայելական կիբեռանվտանգային ծրագրերը

Չինաստանը բոյկոտում է ամերիկյան և իսրայելական կիբեռանվտանգային ծրագրերը

Ազգային անվտանգության նկատառումներով՝ Չինաստանի իշխանությունները կոչ են արել տեղական ընկերություններին դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի մոտ մեկ տասնյակ ընկերությունների արտադրած կիբեռանվտանգության ծրագրային ապահովման օգտագործումը․ գրում է Reuters գործակալությունը։

Երկրի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ ամերիկյան և իսրայելական ծրագրերը կարող են գաղտնի տեղեկատվություն հավաքել և փոխանցել արտերկիր։

Նշվում է, որ առևտրային և դիվանագիտական ​​լարվածության սրման ֆոնին Պեկինը ձգտում է արևմտյան արտադրության տեխնոլոգիաները փոխարինել տեղական այլընտրանքներով։

 

Ռազմագերիներ