
ՆԱՏՕ-ն նախատեսում է նոր հատուկ ներկայացուցիչ նշանակել Հարավային Կովկասում
Բելգիան և՛ Եվրամիության, և՛ ՆԱՏՕ-ի հիմնադիրներից է։ Մենք այս երկու կազմակերպությունները համարում ենք չափազանց կարևոր մեր արտաքին քաղաքականության մեջ, և դրանք նաև նշանակալի դեր են խաղում Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Մենք լիովին աջակցում ենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման օրակարգին․ ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը։
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում նախատեսում է նշանակել Հարավային Կովկասի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ, և մենք սա համարում ենք հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն»,- նշել է դեսպանը։


