22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության համար

Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության համար

Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մեղադվում է իր երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգության համար․ գրում է The Guardian-ը։

Կանայք՝ նրա տնային աշխատողը և ֆիզիկական թերապևտը, աշխատել են Իգլեսիասի կարիբյան առանձնատներում՝ Դոմինիկյան Հանրապետությունում և Բահամյան կղզիներում։ Նրանք պնդում են, որ ոտնձգությունները տեղի են ունեցել 2021 թվականին:

Ենթադրյալ ոտնձգությունների մասին տեղեկատվությունը բացահայտվել է իսպանական elDiario.es լրատվական կայքի և իսպանալեզու Univision Noticias հեռուստաալիքի եռամյա համատեղ հետաքննության արդյունքում։ Հետաքննությունն իրականացնողները հավաքել են 82-ամյա երգչի մոտ 1990-ականների վերջից մինչև 2023 թվականն աշխատած 15 աշխատակիցների վկայություններ։

elDiario.es կայքը նշում է, որ սեռական բռնության մասին հաղորդած երկու կանայք բազմիցս հարցաքննվել են, և նրանց ցուցմունքները մնացել են անփոփոխ։ Կայքի հաղորդմամբ՝ ցուցմունքները հիմնավորվում են լայնածավալ փաստաթղթային ապացույցներով, ինչպիսին են լուսանկարները, զանգերի գրանցամատյանները, WhatsApp-ի հաղորդագրությունները, բժշկական եզրակացությունները և այլ փաստաթղթեր։

Կանանցից մեկն ասել է, որ Իգլեսիասը, որն այդ ժամանակ 77 տարեկան է եղել, աշխատանքային օրվա վերջին հաճախ էր իրեն կանչում իր սենյակ։

«Նա օգտագործում էր ինձ գրեթե ամեն գիշեր»,- ասել է կինը՝ հավելելով, որ ինքն իրեն զգում էր «ինչպես առարկա, ինչպես ստրուկ»:

Նշվում է, որ Իգլեսիասի համար աշխատակիցներ փնտրելիս դիմորդներին խնդրել են տրամադրել իրենց դեմքի և ամբողջ մարմնի լուսանկարները։

elDiario.es-ը հաղորդում է, որ երկու կանայք պաշտոնական բողոք են ներկայացրել Իսպանիայի բարձրագույն քրեական դատարանի՝ Audiencia Nacional-ի դատախազներին՝ մեղադրելով Իգլեսիասին թրաֆիքինգի և սեռական ոտնձգության համար։

Սակայն երգչի մեկ այլ աշխատակից նշում է, որ պնդումներն «անհեթեթություն» են: Մադրիդի շրջանի ղեկավար, պահպանողական Իզաբել Դիաս Այուսոն նույնպես հայտարարել է իսպանացի երգչին իր աջակցության մասին։

elDiario.es-ի և Univision-ի լրագրողները բազմիցս փորձել են կապ հաստատել Իգլեսիասի և նրա փաստաբանի հետ տարբեր ուղիներով, սակայն էլեկտրոնային փոստով, հեռախոսով և նամակով ուղարկված հարցերին պատասխան չեն ստացել։

 

Ռազմագերիներ