
Թրամփը վստահ չէ, որ իրանցիները կընդունեն Ռեզա Փահլավիի առաջնորդությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վերջին շահի որդին՝ ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին, «շատ հաճելի մարդ է թվում»․ գրում է Reuters գործակալությունը։
Նա, սակայն, նշել է, որ վստահ չէ՝ արդյոք Փահլավին երկրում իշխանությունը ստանձնելու համար կկարողանա ստանալ իրանցիների աջակցությունը։
«Նա շատ լավ մարդ է թվում, բայց չգիտեմ, թե ինչպես նա կգործի սեփական երկրի ներսում։ Եվ մենք իսկապես դեռ այդ կետին չենք հասել։ Չգիտեմ՝ նրա երկիրը կընդունի՞ նրա առաջնորդությունը, թե՞ ոչ, և, անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի», – ասել է Թրամփը:


