
Մինեապոլիսում ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին․ գրում է BBC-ն։
Հայտարարության մեջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտնել է, որ նախքան կրակելը դաշնային սպաները մեքենայով հետապնդել են վենեսուելացի տղամարդուն, քանի որ նա անօրինական կերպով էր գտնվում ԱՄՆ-ում։
Քաղաքային իշխանությունները հաստատել են, որ մի տղամարդու վրա կրակոց է արձակվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց՝ կյանքին չսպառնացող վնասվածքներով: Ոստիկանությունը հայտնել է, որ ICE սպան նույնպես վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մինեապոլիսում ICE գործակալը սպանել էր 37-ամյա մի կնոջ։


