16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Labubu խաղալիքների արտադրողը շահագործել է աշխատակիցներին․ իրավապաշտպան խումբ

Labubu խաղալիքների արտադրողը շահագործել է աշխատակիցներին․ իրավապաշտպան խումբ

Լabubu տիկնիկներն արտադրող չինական գործարանում աշխատակիցների շահագործման ապացույցներ են հայտնաբերվել․ գրում է BBC-ն՝ հղում անելով աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության։

ԱՄՆ-ում գործող China Labor Watch (CLW) ոչ կառավարական կազմակերպության խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ Pop Mart-ի մատակարարներից մեկը աշխատակիցներին ստիպել է աշխատել երկար արտաժամյա հերթափոխով, ստորագրել դատարկ կամ թերի պայմանագրեր, ինչպես նաև նրանց չի տրամադրել վճարովի արձակուրդ։

Pop Mart ընկերությունը հայտարարել է, որ եթե մեղադրանքները հաստատվեն, կպահանջի իր խաղալիքներն արտադրող ընկերություններից շտկել իրենց գործելակերպը։

Վերջին տարիներին Լաբուբու տիկնիկները մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում և առավել հայտնի են փակ տուփերում իրենց վաճառքով։

 

Ռազմագերիներ