
Իրանը վերաբացել է օդային տարածքը
Իրանը վերաբացել է իր օդային տարածքը, որը գրեթե հինգ ժամ փակ էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտավախությունների պատճառով․ գրում է Reuters գործակալությունը։
Օդային տարածքի փակման պատճառով ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել որոշ չվերթներ։
Ավելի վաղ, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրանը փակել էր իր օդային տարածքը բոլոր չվերթների համար, բացառությամբ Իրանից և դեպի Իրան միջազգային չվերթների։


