
Բուլղարիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով արդար ընտրություններ և երկիրը կառավարող կոալիցիայի հրաժարականը․ գրում է Euronews-ը։
Բողոքի ցույցերը հաջորդում են 2026 թվականի բյուջեի ծրագրի շուրջ առաջացած ավելի վաղ տեղի ունեցած հանրահավաքներին։ Ցուցարարները մտահոգված են, որ առաջարկվող բյուջեն կխորացնի երկրում տիրող առանց այն էլ բարդ տնտեսական վիճակը։
Չնայած կառավարությունը բողոքի ցույցերի ֆոնին հետ էր կանչել 2026 թվականի բյուջեի ծրագիրը, մարդկանց դժգոհությունները վերածվել են կառավարող կոալիցիայի հրաժարականի կոչերի: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արդար ընտրություններ անցկացնել՝ առանց ընտրակաշառքի և արդյունքների կեղծման, ինչպես նախկինում։ Նրանք պնդում են, որ հեռացող կառավարության կողմից հնարավոր վաղաժամկետ ընտրությունների ժամանակ մեքենայական քվեարկություն ներդնելուց հրաժարվելը արդյունքները կեղծելու ևս մեկ փորձ է։


