
ԵՄ-ը ողջունել է հայ գերիների ազատ արձակումը
Եվրոպական Միությունը (ԵՄ) ողջունում է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքչյանի՝ Հայաստանին հանձնումը։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպպերը։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ ԵՄ-ը կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», – նշել է նա։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես ողջունել է 4 գերիների ազատ արձակումը։


