
Կանադան ակնկալում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի այլ հայ բանտարկյալների ևս
Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղության հասնելու դրական քայլ։
«Մենք անհամբեր սպասում ենք վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը, այդ թվում՝ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակմանը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի փոխադարձ խաղաղություն և բարգավաճում»,–նշվել է հայտարարությունում։


