
Շարունակական անկարգությունների դեպքում՝ ալիքային հետևանքները կտարածվեն Իրանի սահմաններից շատ ավելի հեռու․ bne Intellinews
Մինչ Իրանը խոշոր քաղաքներում բախվում է կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի, Ադրբեջանում պաշտոնյաները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից․ գրել է bne Intellinews-ը։
Իրանի մյուս մոտ հարևանների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի նման, Ադրբեջանը զգուշավոր դիրքորոշում ен ընդունել՝ խուսափելով Թեհրանի կողմից այլախոհության ճնշումը դատապարտելուց:
Սա հակադրվում է արևմտյան երկրներին, որոնց դիվանագիտական հայտարարությունները լի են հակաիրանական ռեժիմի պատմություններով՝ աջակցություն ցուցաբերելով ցուցարարներին։
Ադրբեջանը և Թուրքիան, չեն ցանկանում տեսնել Իրանի հետագա անկայունացում կամ երկարատև հակամարտություն՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ իրենց շեմին: Թրամփի վարչակազմի հնարավոր միջամտությունը կամ անուղղակի ներգրավվածությունն Իրանի ներկայիս ճգնաժամին կարող է երկիրը վերածել ևս մեկ «ձախողված պետության»՝ անկանխատեսելի տարածաշրջանային ազդեցությամբ։
Հնարավոր անվտանգության մարտահրավերների լույսի ներքո՝ լրացուցիչ միջոցառումների շրջանակներում, Ադրբեջանը կարող է հետագայում խորացնել ռազմական գործընկերությունը Թուրքիայի կամ Պակիստանի հետ և փնտրել լրացուցիչ դաշինքներ: Իրանում տեղի ունեցող ներկայիս դրամատիկ իրադարձությունները տարածաշրջանի անկայունացման բարձր ռիսկեր են պարունակում։
Շարունակական անկարգությունների դեպքում՝ ալիքային հետևանքները կտարածվեն Իրանի սահմաններից շատ ավելի հեռու՝ վերաձևավորելով Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ռազմավարական լանդշաֆտը: Ռիսկերը ներառում են Իրանի հետ սահմանների երկայնքով շարունակական անկայունություն, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության աճ և արմատական զինյալ խմբավորումների ի հայտ գալ, որոնք սպառնում են կարևոր տարածաշրջանային ենթակառուցվածքներին և սահմանային բնակավայրերին:


