16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա մինչև 10 աստիճան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա մինչև 10 աստիճան

Երևանում 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կնվազի 4-6 աստիճան, հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ