
ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ․ ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվածները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում։


