23 Փտր
2025
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-7.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալավերդու համայնքապետարանի մոտ ոստիկանական զորք է կուտակվել

Ալավերդու համայնքապետարանի մոտ ոստիկանական զորք է կուտակվել

Ալավերդու համայնքապետարանի մոտ, որտեղ այսօր առավոտյան բողոքի ակցիա էր նախատեսված, ոստիկանական զորքեր են կուտակվել։

Ակցիան հաջակցություն գործող քաղաքապետ Արկադի Թամազյանի է։ Ավագանու ՔՊ-ական անդամները «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։

Համայնքի ղեկավարի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ալավերդում այնքան ոստիկանական զորք կա որ կարան Երևան հեղափոխություն անեն.

Սա նոր Հայաստանն է և վերջ»։