16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում հունիսին ընտրություն է սպասվում, և տեսնում ենք, որ Փաշինյանը առաջատար է․ Ֆիդանն աջակցում է նրա կառուցողական դերակատարությանը

ՀՀ-ում հունիսին ընտրություն է սպասվում, և տեսնում ենք, որ Փաշինյանը առաջատար է․ Ֆիդանն աջակցում է նրա կառուցողական դերակատարությանը

Հուսով ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա տեղեկացրել է, որ այս հարցով մոտ 2 ժամ տևած հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

«Դա կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միավորման առումով։ Բացի այդ, Միջին միջանցքի շրջանակում կարևոր է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան այս ճանապարհով ուղղակիորեն բացվում է դեպի թյուրքական աշխարհ և դեպի Կենտրոնական Ասիա։ Սրանք բոլորը օգտակար ուղղություններ են, և դրանց շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- ասել է Ֆիդանը։

Խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրերս ստորագրած փաստաթղթի մասին՝ Ֆիդանն ասել է։ «Նրանք մեր կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվող տարածքը անվանում են TRIPP  և քննարկում են՝ «ինչպես կարելի է այն կյանքի կոչել»։ Այժմ այդ փաստաթղթի հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր կան։ Մենք դա շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք։ Այնուհետև երեկ ամբողջ օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ, այս թեմայով զրուցել ենք Ջեյհուն Բայրամովի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է գրված այդ փաստաթղթում և ինչպես են նրանք դրան մոտենում, քանի որ նրանց տեսանկյունը կարևոր է։ Այս հարցի վերաբերյալ տեղեկություն ենք փոխանցել նաև  նախագահ Էրդողանին»։

Ֆիդանի խոսքով՝  իրենք ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվի և հնարավորինս շուտ կյանքի կոչվի, դա, ըստ թուրք նախարարի, կարևոր է նաև Հայաստանի և Թուրքիայի  միջև հարաբերությունները կարգավորելու համար։ «Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը առկա է։ Պարզապես այժմ կան մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Նրա այս գործընթացում ունեցած կառուցողական դերակատարումն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»,–ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

 

Ռազմագերիներ