24 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վագիֆ Խաչատրյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ

Վագիֆ Խաչատրյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ

Ադրբեջանից վերադարձած գերիներից երեքի՝ Վիգեն Էուլջեքչյանի, Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի առողջական վիճակը բավարար է, հոսպիտալացված չեն. ABC Media-ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Միայն Վագիֆ Խաչատրյանն է հոսպիտալացված, բժիշկների հսկողության տակ է, անցնում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները»,- ասաց խոսնակը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են ՀՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

 

Ռազմագերիներ