
Հայրիկիս առողջական վիճակը բավարար է, նա բոլորիդ բարևներ է փոխանցում․ Վերա Խաչատրյան
Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ,
անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ․ Facebook-ի իր էջում գրել է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ՝ հայրիկիս կողքին նստած։ Յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում բոլորիդ»,- նշել է նա։


