
Իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը գերիների վերադարձով, բայց սխալ էր հաշվարկել
Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների՝ այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։
Ըստ ամենայնի, իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»,- նշել է Ալեքսանյանը։

