
Վանը դառնում է Թուրքիայի արևային էներգիայի կարևոր կենտրոն
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Վան նահանգում տեղադրված արևային էլեկտրակայանների հզորությունը 2025 թվականի դրությամբ հասել է 223․7 Մգվտ-ի։ Երկարատև արևային օրերը, բարձրադիր աշխարհագրական դիրքը և համապատասխան հողային ռեսուրսները Վանը դարձնում են վերականգնվող էներգիայի ներդրումների համար կարևոր ուղղություն․ գրում է Ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ գործող և ծրագրավորվող նոր նախագծերի շնորհիվ Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, այլև տարածաշրջանային մատակարարման համար՝ ամրապնդելով Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը և մաքուր էներգիայի արտադրության կարողությունները։


