25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում հստակ կսահմանվի` ո՞վ է համարվում անհայտ կորած անձ. Սրբուհի Գալյանը նախագիծ ներկայացրեց

Հայաստանում հստակ կսահմանվի` ո՞վ է համարվում անհայտ կորած անձ. Սրբուհի Գալյանը նախագիծ ներկայացրեց

Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, անձանց շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերն առհասարակ բաց են մնացել․ այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով նախագծով սահմանված մի շարք կարևոր դրույթներ։

Ըստ օրենքի նախագծի՝ Հայաստանում անհայտ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, կամ զինադադարի, ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։

 

 

Ռազմագերիներ