
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ․ տեղեկացնում են Սարգսյանի գրասենյակից։
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:
Խնդրում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին ու չտրամադրել անձնական տվյալ»,- ասված է հաղորդագրությունում։


