22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր

Օրերս հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։

Վահանն իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասված է ֆուտբոլային ակումբի տարածած հայտարարությունում:

 

Ռազմագերիներ