
Որևէ փորձաքննությամբ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը․ փաստաբան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը. «Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած հանձնախմբի կարծիքն ու փորձաքննությունների եզրակացությունը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դպք»,- Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր հիշյալ տեսագրության իսկությունը, հետևաբար որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը»,- նշել է նա։


