
Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել կալանավայրում պահման պայմանների պատճառով․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը։
«Սամվել Կարապետյանը՝ որպես բարերար, Հայաստանի համար միայն լավն է արել։ Իսկ այն, ինչ կատարվում է նրա նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, ոչ միայն հաշվեհարդար է, քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումը, այլև չգիտեմ ինչ է»,-ասաց նա։
Ավելի վաղ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն «Երևան-կենտրոն» ՔԿՀ։


