
Դատախազը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արամ Վարդևանյան
Դատախազը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարարի փաստաբանական թիմից Արամ Վարդևանյանը։
«Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը:
Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։


