24 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել են 14 տարեկան արցախցի տղայի․ փաստաբան

Բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել են 14 տարեկան արցախցի տղայի․ փաստաբան

Ոստիկանները, 14 տարեկան տղային կասկածելով հանցագործության համար, հարձակվել են նրա վրա և բիրտ ուժ կիրառելով՝ ձերբակալել շքամուտքից․ այս մասին Facebook-ի իր էջում պատմում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ենթադրաբար կասկածել են ինչ-որ հանցագործության կատարման մեջ, ու հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, այդ հարցում կարծում եմ նաև համոզվել են ոստիկանները, որովհետև երեխային շուտով բաց են թողել», – հավելել է Երիցյանը։

Ոստիկանները մի քանի հոգով են եղել, 14-ամյա տղային ձերբակալել և տեղափոխել են Նոր Նորքի բաժին։ Փաստաբանի պնդմամբ՝ տեղափոխման գործընթացը զուգորդվել է երեխայի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով և սպառնալիքներով։ Երեխան ոստիկանության բաժնում գտնվել է առանց հոգեբանի ներկայության․ վերջինս բավականին ուշ է ժամանել, իսկ ծնողը դեպքի մասին տեղեկացել է 2-3 ժամ հետո։

Այց պահին երեխային բաց են թողել․ «Երեխան գտնվում է հոգեկան շատ խիստ հուզված և լարված վիճակում, և այս պահի դրությամբ ունի հոգեբանի ներգործության խիստ անհրաժեշտություն», – նշել է Երիցյանը։

 

Ռազմագերիներ