13 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և վիզաների տրամադրման գործընթացին։

«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը»,- ասված է հայտարարությունում։

Նրա խոսքով՝ Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայությունը հայտնել է դեսպանությանը, որ վիզաներն արդեն տրամադրվել են։ Քոուլն ընդգծել է, որ դեսպանատունը որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում։

Ավելի վաղ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը չեն մասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, քանի որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաներ։

Ռազմագերիներ