
Ոչ ոք ինձ չի համոզել, ես եմ ինձ համոզել․ Թրամփը՝ Իրանին հարված հասցնելուց հրաժարվելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հետ կանգնել Իրանին հարվածելու մտքից․ հայտնում է Sky News-ը։
«Ոչ ոք ինձ չի փորձել համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արաբական և իսրայելական երկրնե՞րն են արդյոք փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին։
Թրամփը նշել է, որ իր որոշման վրա «մեծ ազդեցություն է ունեցել» այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են հունվարի 15-ին նախատեսված ավելի քան 800 մահապատիժ։
AFP-ն հունվարի 15-ին հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին հրաժարվել Իրանի վրա հարձակման մտքից։


