
Սպասվում է ձյուն․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։
Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։


