29 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր․ shamshyan. com

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր․ shamshyan. com

Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

 

Ռազմագերիներ